Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությամբ, Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 15-ին ստեղծված աշխատանքային խումբը «Երեւան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին:
Աշխատանքային խմբի անդամները նրանց հարցուփորձ են արել մեկուսարանի պայմանների մասին: Կալանքի տակ գտնվողները դժգոհություն չեն հայտնել ոչ պայմաններից, ոչ էլ աշխատակիցների վերաբերմունքից: Նրանք բողոքել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելուցՙ համարելով անհիմն, որովհետեւ ազատության մեջ գտնվելու դեպքում իրենք չեն կարող որեւէ կերպ ազդել հետաքննության ընթացքի վրա:
Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները «Հայ կամավորականների համախմբման» հավաքում հնչած բոլոր ելույթները ձայնագրել ու պահել են, այնպես որ ազատության մեջ լինելու դեպքում ինքը չի կարող ազդել հետաքննության արդյունքների վրա:
Ռ. Պ.