«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ՇՐՋԱՆՑԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Նախորդ ցուցակի համեմատ փոփոխություններն աննշան են: Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով վեր է բարձրացել` զբաղեցնելով 123-րդ տեղը: Մեր ընտրանին ցուցակում կրկին ավելի բարձր տեղ է զբաղեցնում ադրբեջանցիներից, որոնք 2 հորիզոնականով նահանջել են եւ այժմ 125-րդն են:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին (8-րդ տեղ), որը պահպանել է դիրքերը: Լեհերը 2 տեղով նահանջել են` զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը: Իսկ ահա մեր մյուս մրցակիցները պահպանել են դիրքերը: Սերբերը 33-րդ տեղում են, ֆիններն ու բելգիացիները ցուցակում հարեւաններ են (52 եւ 53-րդ տեղեր): Ամենացածր վարկանիշն ունեն ղազախները, որոնք պահպանել են տեղը 135-րդ հորիզոնականում:

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Դոմենիկյան Հանրապետության հավաքականը, որը 23 հորիզոնականով վեր է բարձրացել եւ այժմ 136-րդն է: 14 տեղով առաջադիմել են Բերմուդայի (107-րդ տեղ) եւ Բանգլադեշի (144-րդ) հավաքականները: Իսկ Գրենադայի հավաքականը 18 հորիզոնականով նահանջել է եւ այժմ 163-րդ տեղում է: Լավագույն տասնյակի ներսում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա1588
2. Իտալիա1560
3. Արգենտինա1551
4. Ֆրանսիա1523
5. Անգլիա1359
6. Գերմանիա1350
7. Հոլանդիա1305
8. Պորտուգալիա1258
9. Նիգերիա1244
10. Չեխիա1190
13. Ուկրաինա1054
22. Ռուսաստան858
45. Ուզբեկստան645
69. Լիտվա455
70. Բելառուս447
86. Մոլդովա382
90. Լատվիա364
94. Վրաստան327
106. Էստոնիա278
123. Հայաստան196
124. Տաջիկստան190
125. Ադրբեջան185
135. Ղազախստան158
139. Ղրղըզստան149
155. Թուրքմենստան96

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4