«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐՙ «ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

2007 թ.-ին Վրաստանի համար գազի հիմնական աղբյուր կմնա Ադրբեջանը: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նմանօրինակ հայտարարությամբ է նշանավորել Շահ-Դենիզ հանքավայրից գազամատակարարման Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների ավարտը: Թերեւս նույն ենթատեքստով Ադրբեջանի «որպես ոչ միայն կարեւոր հարեւան, տարածաշրջանում կարեւոր երկիր, այլեւ Եվրոպայում կարեւոր պետություն» որակումներով հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ընդսմին, էներգետիկայի ոլորտում իր նախագծերի իրագործումը ներկա պահին սկսելու Ադրբեջանի ցանկության առումով Սաակաշվիլին տեսնում է նաեւ «բախտի ձեռքի մասնակցությունը»:

Ու թեեւ, ըստ Սաակաշվիլու, եթե Կովկասը միասնական լիներ, տարածաշրջանի խնդիրները կլուծվեին, ու բալթյան երկրներն էլ կարող էին օրինակ վերցնել, Վրաստանի նախագահն օրինակելի է որակել նաեւ Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը: Ինչեւէ, օրերս կսկսի գործել Փաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որով էլ Վրաստանն ադրբեջանական գազ կստանա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4