Արցախի ժուռնալիստների միությունն օրերս ամփոփել է արդեն հինգերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի այն անցկացվել է չորս անվանակարգերով: 2006 թ. մրցանակակիրներ են ճանաչվել Ալեքսանդր Գրիգորյանը («Լավագույն հրապարակախոսական հոդվածների համար» մրցանակՙ «Նովոյե վրեմյա» եւ «Ազատ Արցախ» թերթերում հրապարակված հոդվածների համար), Սոֆի Իվանիդիսը («Լավագույն հեռուստառեպորտաժի համար» մրցանակՙ Արցախի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվածՙ դեղնախտին նվիրված ռեպորտաժի համար), Ռայա Բաբաեւան («Լավագույն ռադիոռեպորտաժի համար» մրցանակՙ «Ձայն արդարության» ադրբեջանալեզու ռադիոկայանով եթեր արձակվածՙ արցախյան թեմայով ռեպորտաժների շարքի համար) եւ Սվետլանա Խաչատրյանը («Լավագույն ակնարկի համար» մրցանակՙ «Լուսարար» կրթամշակութային թերթում ԼՂՀ ծայրամասային բնակավայրերի սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին նվիրված ակնարկների համար):
Երեկ ԼՂՀ արտգործնախարարության գրադարանում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը:
Կ. Գ., Ստեփանակերտ