Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրեասյանի հաղթանակով ավարտվեց Աստանայում ղազախ միջազգային վարպետ Անվար Իսմագամբետովի հետ կայացած շախմատային մրցախաղը: Մրցակիցներն անցկացրին չորս պարտիաՙ երկուսը դասական, երկուսնՙ արագ շախմատի կանոններով: Հայ շախմատիստը մրցախաղը շահեց 2,5-1,5 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանը շատ հաջող էր երիտասարդ շախմատիստի համար: Երեւանում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Զավենը հիանալի հանդես եկավ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ նա Եվրոպայի առաջնությունում դարձել էր 3-րդ մրցանակակիր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ