«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#244, 2006-12-21 | #245, 2006-12-22 | #246, 2006-12-23


ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ԵՎ ԹԵԿՈՒԶ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐՀՆԵՐԳ ՈՒՆԵՑԱՆՔ

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 64 կողմ, 5 դեմ ձայնով ընդունեց «Օրհներգի մասին» օրինագիծը, որով մենք փաստորեն որպես ժամանակավոր օրհներգ ունեցանք «Մեր հայրենիքը», քանի որ կառավարությունն օրինագծի անցումային դրույթով այդպես էր ամրագրել` մինչեւ նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը: Երկու օր առաջ մենք պատմել էինք, որ օրենքին դեմ է ՀՅԴ-ն, ի դեպ` մեջբերել էինք Գեղամ Մանուկյանի տեսակետը, սակայն նրա անունը սխալմամբ դուրս էր մնացել տեքստից: Օրենքին դեմ էին նաեւ ընդդիմադիր խմբակցությունները, որոնք իրենց վերաբերմունքն արտահայտեցին քվեարկությանը չմասնակցելով:

Երեկ ընդունվեցին նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխություններ, այնպես որ` ընտրությունների կգնանք նորով, որն ընդդիմադիրների կարծիքով իշխանության վերարտադրման վերաբերյալ գիրք է, իսկ իշխանական խորհրդարանականների կարծիքով` «արդարն ու թափանցիկն» ապահովող եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4