2007 թ. հունվարի 4-8-ը Օդեսայում կայանալու է պրոֆեսիոնալ շախմատիստների ընկերակցության արագ շախմատի աշխարհի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Մրցանակային հիմնադրամը 136 հազար դոլար է: Մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկ Լեւոն Արոնյանը: Սակայն նա հրաժարվել է մրցաշարի մասնակցությունիցՙ ցանկանալով ավելի լավ նախապատրաստվել հունվարին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարին, որը բավական ուժեղ կազմ ունի: Օդեսայում նախատեսվում էր նաեւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մասնակցությունը, սակայն վերջինս եւս հրաժարվել է:
Այսպիսով, մրցաշարում հանդես կգան 16 գրոսմայստերներ, որոնք օլիմպիական մրցակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակները: Մրցաշարին կմասնակցեն Ալեքսանդր Մորոզեւիչը, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը, Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսեյ Շիրովը, Էտիեն Բաքրոն, Սերգեյ Ռուբլյովսկին, Եվգենի Բարեեւը, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Իվան Սոկոլովը, Վիորել Բոլոգանը, Հիկարու Նակամուրան, Ֆարուխ Ամոնատովը, Իլյա Սմիրինը եւ Ուկրաինայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ