Ղրիմի թաթարների համագումարը (կուրուլթայ) Ուկրաինայի խորհրդարանին կոչ է արել 1940-ական թ. իրականացված իրենց տեղահանությունը բնութագրել որպես ցեղասպանություն:
«Գերմանիայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ թաթարների պահանջի հիմնավորման համար անհրաժեշտ նյութերը հավաքում եւ ուսումնասիրում է համագումարի նախորդ նիստում ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Վերջինս մտադիր է ապացուցել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղրիմի թաթարները զանգվածաբար չեն աջակցել հիտլերյան զավթիչներին:
Ղրիմի թաթարների Մեջլիսի փոխնախագահ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ռեֆաթ Չուբարովի խոսքերով, հանձնաժողովի գործունեության առաջնահերթ նպատակն է «հիմնավորել եւ պայմաններ ստեղծել, որպեսզի սեփական պետությունը, ինչպես նաեւ մյուս երկրների խորհրդարանները 1944 թ. կատարված հանցագործությունը ճանաչեն թաթարների ցեղասպանություն»:
1939 թ. համամիութենական մարդահամարի տվյալների համաձայն, Ղրիմի բնակչությունը եղել է 112429 մարդ (51,5 տոկոսը` ռուսներ, 25,9 տոկոսը` թաթարներ եւ այլն): Հետպատերազմյան տարիներին տեղահանման պատճառով: ԽՍՀՄ-ի փլուզումը նպաստեց նրանց վերադարձին:
Թաթարների աքսորման համար հիմք էին ծառայել 1941 թ. Կարմիր բանակի շարքերից նրանց զանգվածային դասալքությունը (խոսվում էր մոտ 20 հազար դասալիքների մասին), գերմանական զորքերին նրանց ցույց տված լավ ընդունելությունը եւ գերմանական բանակի, ոստիկանության, ժանդարմերիայի զորամիավորումներին, բանտերի եւ ճամբարների աշխատանքին թաթարների ակտիվ մասնակցությունը:
Պ. Ք.