Հունվարի 9-12-ը Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շուշեցի 100 երեխաներ հնարավորություն կունենան այցելելու Երեւան եւ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ լինելու Երեւանի տեսարժան վայրերում եւ սբ. Էջմիածնում: Դպրոցական տարիների հիշարժան այս օրերը նրանց պարգեւում են Երեւանի քաղաքապետարանն ու «Շուշի վերածնունդ» հիմնադրամը: Երեխաների հետ հանդիպելու եւ ճաշելու է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որ նաեւ «Շուշի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Փոքրիկ շուշեցիների այցին կհետեւեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի դպրոցականների եւ ուսանողների փոխադարձ այցերը Շուշի:
Ս. Մ.