«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2007-01-12 | #5, 2007-01-13 | #6, 2007-01-16


Love story-Ն` ԸՍՏ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԻ

Սբ. Սարգսի տոնին ընդառաջ

Ընդունված է այն կարծիքը, որ սերն ու սիրահարվածությունը գաղտնի պետք է լինեն` չհրապարակված, չբարձրաձայնված, հատկապես հավատացյալ մարդկանց մոտ: Սակայն այս կարծիքը հօդս է ցնդում, երբ կարդում ենք Արարատյան Հայրապետական թեմի հայտարարությունը, որը պարզաբանվում է, թե ինչպե՞ս է նախատեսված տոնել Սբ. Սարգսի` սիրահարների հովանավոր սրբի հիշատակի օրն այս տարի: Մեծ ժողովրդականություն վայելող այս տոնը հանդիսավորապես նշվելու է երկու օր` փետրվարի 3-ին եւ 4-ին Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Նախատեսված է մեծ համերգային ծրագիր, որին մասնակցելու են հայկական էստրադային երգիչ-երգչուհիներ: Բացի այդ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը կազմակերպում է աննախադեպ մի մրցույթ` մի քանի անվանակարգերով եւ ուշագրավ մրցանակներով: «Ամենաանկեղծ սեր», «Ամենառոմանտիկ սեր», «Ամենահարատեւ սեր», «Ամենասիրահարված զույգ», «Սեր առ Աստված», «Սեր հայրենիքի հանդեպ», «Սեր մերձավորի հանդեպ» թեմաներով երկէջանոց թղթակցությունները կարող են սիրո խորհրդավորությունը վայելող եւ դրա մասին ազդարարող հեղինակներին բերել 50 կամ 250 հազար դրամանոց մրցանակներ, ինչպես նաեւ Սբ. Սարգսի տոնը խորհրդանշող հատուկ մրցանակներ:

Շմավոն քհն. Ղեւոնդյանն այս ձեռնարկումը համարում է առողջ ու աստվածահաճո միության` ամուր ընտանիքների ստեղծումը խրախուսելու նախաձեռնություն, որ հավուր պատշաճի անցկացնելու դեպքում կարող է վերածվել բարի ու հետաքրքրաշարժ ավանդույթի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4