Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում ընկերական մրցախաղում ոչ-ոքի է խաղացել Պանամայի ընտրանու հետ: Հաշիվը բացել է պարագվայցի Լուիս Տեջադան, այնուհետեւ Արա Հակոբյանն իրացրել է 11մ հարվածը, որը նշանակվել էր նրան վայր գցելու համար: Խաղն ընթացել է բավական կոպիտ պայքարում, որի արդյունքում ՀՀ հավաքականից դաշտից հեռացվել են Կարեն Ալեքսանյանն ու Սարգիս Հովսեփյանը, ինչպես նաեւ պանամացի ֆուտբոլիստներից մեկը:
ԱՄՆ-ում մեր հավաքականը հունվարի 17-ին եւս մեկ ընկերական մրցախաղ կանցկացնի, այս անգամ տեղի ֆուտբոլային լիգայի «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ