Հայաստանում Բրիտանական խորհրդի տեղեկացմամբ, աշխարհի 50 երկրներից, այդ թվում Հայաստանից ընտրված 60 երիտասարդներ հունվարի 17-20-ը կմասնակցեն Գրինվիչում (Լոնդոն) կայանալիք միջազգային համաժողովին` խոսելու կրթական համակարգի թերությունների ու բացթողումների մասին: Նրանք կփորձեն լուծումներ առաջարկել կրթական հիմնահարցերին, կանդրադառնան նաեւ դպրոցներում ու համալսարաններում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտության խնդրին: Մասնակիցները կընտրեն 6 հոգու` համաժողովում քննարկված հարցերի վերաբերյալ եզրակացությունները Դավոսում հունվարի 24-28-ը կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովում ներկայացնելու համար:
Ռ. Պ.