«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

Հունվարի 22-26-ը տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում լսվելու է զեկույց եվրոպական կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին: Զեկույցը հունվարի 23-ին ներկայացնելու են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Միկո Էլոն եւ Ժորժ Կոլումբիեն: Սպասվում է, որ այդ զեկույցը դրական շեշտադրումներ է պարունակելու Հայաստանի սահմանադրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առիթով, որի արդյունքում Հայաստանի քաղաքացիները սահմանադրորեն առավել պաշտպանված են դառնում, օրինակ` ՀՀ քաղաքացին սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ստացավ, իսկ ընդհանուր առմամբ` այդ փոփոխություններն օգնեցին սկսելու երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը: Այդ զեկույցում մեծ տեղ է տրվում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու հանձնառություններին, որոնք թույլ կտան առավել տեսանելի դարձնել եվրոպական պարտավորությունների կատարումը Հայաստանի կողմից: Մեր տեղեկություններով` այդ զեկույցում նշվում է նաեւ Հայաստանի թերացումների մասին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4