Կանադահայ գործարար Ժակ Քաջքարը մտադիր է գնել Մարսելի համանուն ֆուտբոլային ակումբը, որի ներկայիս սեփականատերը Ռոբերտ Լուիս Դրեյֆուսն է: Վերջինս թիմում մոտ 250 մլն եվրոյի ներդրում է կատարել: Մինչդեռ կանադահայ գործարարի առաջարկած գումարը տատանվում է 100-150 մլն եվրոյի սահմաններում: Ներկայումս բանակցություններ են ընթանում գործարքի կնքման շուրջը: Ժակ Քաջքարը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ակումբի բոլոր աշխատակիցների, թիմի մարզիչների ու ֆուտբոլիստների հետ եւ ամեն ջանք գործադրել «Մարսելը» եվրոպական չափանիշներով ուժեղ թիմ դարձնելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ