Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Հայ շախմատիստն այս անգամ էլ խաղաղ դաշն կնքեց 32-րդ քայլին: Ընդհանրապես տուրն առատ էր ոչ-ոքի արդյունքներով: Միավորը բաժանեցին Մոտիլյովն ու Կառլսենը, Ռաջաբովն ու Պոնոմարյովը, Թոփալովն ու Նավարան, վան Վելին ու Տիվյակովը: Տուրի կենտրոնական հանդիպումը Կրամնիկի եւ Անանդի մրցավեճն էր, որ ավարտվեց աշխարհի ներկայիս չեմպիոնի հաղթանակով: Հաղթանակ տարավ նաեւ ուկրաինացի 16-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կարյակինըՙ պարտության մատնելով Ալեքսեյ Շիրովին:
Վեց տուրից հետո հինգ միավորով շարունակում է աղյուսակը գլխավորել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: 4-ական միավոր ունեն Թոփալովն ու Կրամնիկը, 3,5-ական միավոր են վաստակել Արոնյանը, Անանդը եւ Կարյակինը:
«B» խմբի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով մրցեց Նիյբոյերի հետ: Երկարատեւ պայքարից հետո պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 4,5 միավորով առաջատարը Պավել Էլյանովն է: Սարգսյանի հաշվին գրանցված է 2,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ