«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2007-01-19 | #10, 2007-01-20 | #11, 2007-01-23


«ԲԱՆԱՆՑՆ» ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 15-րդ խաղարկությունը: «C» խմբում ընդգրկված Երեւանի «Բանանցն» անհաջող է հանդես գալիս մոսկովյան մրցաշարում: Առաջին խաղում ՀՀ փոխչեմպիոնը հանդիպեց Դոնեցկի «Շախտյորի» հետ, որը խաղում էր փոխարինող կազմով: Չնայած դրան, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթանակ տոնել: Ճիշտ է, խաղի ընթացքում «Բանանցը» երկու անգամ շնորհիվ Արամ Հակոբյանի եւ Սամվել Մելքոնյանի խփած գոլերի, առջեւից էր ընթանում: Բայց ուկրաինացիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը եւ խուսափել պարտությունից:

Երկրորդ խաղը Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Պախտակորի» հետ ավելի անհաջող ստացվեց: Արդեն 8-րդ րոպեին մրցակցի հարձակվող Ջեպարովը երկու անգամ գրավել էր «Բանանցի» դարպասը: Մեր ֆուտբոլիստներին ոչ միայն չհաջողվեց պատասխան գոլեր խփել, այլեւ խաղավերջում 3-րդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը եւ 0-3 խոշոր հաշվով պարտություն կրեցին: Այսօր «Բանանցը» խմբային մրցաշարի ավարտական խաղում կմրցի խմբի առաջատար «Վենտսպիլսի» հետ: Վերջինս առաջին տուրում 2-0 հաշվով հաղթել էր «Պախտակորին», իսկ հաջորդ խաղը «Շախտյորի» հետ ավարտել էր ոչ-ոքի:

Մյուս խմբերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.

«A» խումբ. ԲԱՏԷ-«Ռեգար-Թադազ»ՙ 2-0, ԲԿՄԱ-«Ակտոբե»ՙ 1-1, «Ռեգար Թադազ»-«Ակտոբե»ՙ 0-0, ԲԿՄԱ-ԲԱՏԷՙ 2-0:

«B» խումբ. «Բաքու»-«Շերիֆ»ՙ 3-4, «Լեւադիա»-«Դորդոյ-Դինամո»ՙ 4-0, «Շերիֆ»-«Լեւադիա»ՙ 3-2, «Բաքու»-«Դորդոյ-Դինամո»ՙ 2-0:

«D» խումբ. ՕՖԿ-ՄՏՏՈւՙ 2-0, «Կաունաս»-«Սիոնի»ՙ 2-1, «Կաունաս»-ՕՖԿՙ 2-3, ՄՏՏՈՒ-«Սիոնի»ՙ 1-2:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4