«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2007-01-20 | #11, 2007-01-23 | #12, 2007-01-24


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՂԱՂ ԵՐԹ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Երեկ Վանաձորի լրագրողների եւ մտավորականության նախաձեռնությամբՙ պետական մանկավարժական ինստիտուտի բակից խաղաղ երթ էր կազմակերպվել դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող ցուցապաստառներով հազարավոր վանաձորցիներՙ լրագրողներ, գրողներ, բուհի դասախոսներ եւ ուսանողներ, մտավորականներ, Տիգրան Մեծի պողոտայով շարժվեցին դեպի եկեղեցի:

Եկեղեցու բակում, 1915 թ. Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ Գուգարաց թեմի հոգեւոր դասը կատարեց հոգեհանգստի արարողությունՙ թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ:

Ե՛վ թեմի առաջնորդը, ե՛ւ բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը խստագույնս դատապարտեցին Հրանտ Դինքի սպանությունը, համոզմունք հայտնելով, որ նրա գործը կշարունակվի, Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղած ջանքերը եւ խոսքի ազատությունը այլեւս հնարավոր չի լինի ի չիք դարձնել:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4