Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հերթական հանդիպումը կանցկացնի փետրվարի 7-ին Անդորրայի ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա մրցակցի դաշտում, «Կոմունալ» մարզադաշտում: Մինչ այդ, փետրվարի 3-ին նախատեսված էր Անդորրայի հավաքականի մրցախաղը լեհերի հետ, սակայն վերջիններս հրաժարվել էին: Նշենք, որ հենց Լեհաստանի հավաքականի հետ մարտի 28-ին կայանալիք հանդիպումով ՀՀ հավաքականը կվերսկսի ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ