«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2007-01-23 | #12, 2007-01-24 | #13, 2007-01-25


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի ղեկավարության հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու հայաստանյայց թեմերի առաջնորդների հետ:

Արդեն 18 տարի ՀՕՖ-ը գործում է ԱՄՆ Արեւելյան թեմի հովանու ներքոՙ թեմակալ առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի նախագահությամբ: Բարեգործական այս կազմակերպությունն անցած տարիներին Հայաստանում եւ Արցախում իրականացրել է շուրջ 270 մլն դոլարի մարդասիրական օգնության եւ զարգացման ծրագրեր: Լինելով թեմական կառույցՙ ՀՕՖ-ը տարիների ընթացքում զգալի աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայաստանյայց թեմերինՙ նպաստելով սոցիալական տարբեր հարցերի լուծմանը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում բարձր գնահատեց կազմակերպության ազգանպաստ նվիրումը եւ կոչ արեց վերականգնել համագործակցությունը հայաստանյայց թեմերի հետ: Հանդիպմանը ներկա թեմակալ առաջնորդները ներկայացրին իրենց թեմերում առկա սոցիալական ամենահրատապ խնդիրներըՙ անելով գործնական առաջարկներ:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4