«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2007-01-23 | #12, 2007-01-24 | #13, 2007-01-25


ԻՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏՆՈՏԱՐ ՍՈՆՅԱ ՎԵՐԱՆՅԱՆԸ

Երեկ, ժամը 11-ին, մի քաղաքացի Վանաձորի պետական նոտարական գրասենյակի (Տիգրան Մեծի պողոտա-22 հասցեում) աշխատասենյակում հրազենով կրակել է նոտար Սոնյա Սուրենի Վերանյանի վրա (ծնված 08.01.1954 թ.):

Պարանոցի շրջանում ստացած կրակոցից Ս. Վերանյանը տեղում մահացել է:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչությունից տեղեկացանք, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունից ժամեր անց ձերբակալվել է Վանաձորի բնակիչ Կամո Համլետի Պապյանը (ծնված 30.01.1962 թ., չի աշխատում): Պարզվել է, որ Կ. Պապյանը իր մոտ գտնվող, անօրինական պահվող կարճափող, երկփողանի որսորդական հրացանով երկու անգամ կրակել է նրա վրա: Հայտնաբերել եւ առգրավել են հանցագործության գործիք հրացանը, երկու փամփուշտների պարկուճները եւ ինքնաշեն խոհանոցային դանակ: Նախաքննությունը վարում է Լոռու մարզի դատախազությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Պապյանը քրոջ հետ ժառանգության խնդիրներ է ունեցել, սակայն թիրախ է դարձրել Ս. Վերանյանին:

Սոնյա Վերանյանի սպանության լուրը մեծ ցավով եւ ափսոսանքով են ընդունել վանաձորցիները. նա վայելում էր համաքաղաքացիների սերն ու հարգանքը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4