Երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը մասնակցում է Ջիբրալթարում մեկնարկած շախմատի փառատոնին: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով զիջեց Իրինա Կրուշին, իսկ հաջորդ պարտիայում հաղթեց Արթիե Ռամասվամիին: Երկու տուրից հետո Հակոբյանը վաստակել է մեկ միավոր: Երկու միավորով աղյուսակը գլխավորում են 13 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցըՙ անգլիացի Մայքլ Ադամսը (2735):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ