«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2007-01-25 | #14, 2007-01-26 | #15, 2007-01-27


ԱՐՈՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարը մոտենում է վերջնագծին: Երեկ շախմատիստներն անցկացրին 11-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ուկրաինացի 16-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Լեւոնը վստահ անցկացրեց ողջ պարտիան եւ կարեւոր հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Արոնյանը վաստակել է 7 միավոր եւ Թեյմուր Ռաջաբովի ու Պյոտր Սվիդլերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Վերջին երկու տուրերում Արոնյանը սեւերով մրցելու է Ալեքսեյ Շիրովի, սպիտակներովՙ Սերգեյ Տիվյակովի հետ:

Աղյուսակը 7,5 միավորով շարունակում է գլխավորել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որը սեւերով պարտվեց Սվիդլերին: Ռաջաբովը սեւերով 28-րդ քայլում հաշտություն կնքեց Կրամնիկի հետ: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Նավարա-Մոտիլյով, Պոնոմարյով-Տիվյակով, Անանդ-Շիրով պարտիաները:

«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով խաղում էր առաջատարներից մեկիՙ Վիորել Բոլոգանի հետ: Պարտիան ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով: 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը վաստակել է 6,5 միավոր: Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Պավել Էլյանովը, որը հաղթեց Լագրավեին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4