Մոսկվայի կենտրոնում երեկ անհայտ անձինք կրակահերթ են արձակել Արաբուլի Ռոբինզոնի եւ նրա վարորդ Էմիլ Կարապետյանի վրա: Նախնական տեղեկություններով, դատախազությունը Ռոբինզոնի եւ Կարապետյանի վրա կրակոցները որակել է մահափորձ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, կրակոցներ են արձակվել այն պահին, երբ Ռոբինզոնը եւ Կարապետյանը պատրաստվում էին նստել «Տոյոտա» մեքենա: Մահափորձի ենթարկվածները հասցվել են հիվանդանոց: Որոշ լուրերի համաձայն, Արաբուլի Ռոբինզոնը քրեական հեղինակություն է, թերեւս միջադեպը կարելի է որակել նույն ոլորտում «պարզաբանումների դրսեւորում»:
Ա. Հ.