Ինչպես տեղեկացանք «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ- Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) կազմակերպության տարածած հաղորդագրությունից, պայմանագիր է կնքվել ՀՄՀ-Հայաստանի եւ «ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ» ամերիկյան խորհրդատվական ընկերության ղեկավարած կոնսորցիումի միջեւ, համաձայն որի կոնսորցիումը կիրականացնի «Հազարամյակի մարտահրավերների» ոռոգման ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչին առնչվող բոլոր խորհրդատվական գործառույթները: Պայմանագիրը կնքվել է 56 ամիս ժամկետով, իսկ ընդհանուր արժեքն է 18,5 մլն դոլար:
«Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նոր տեխնոլոգիաների ներդնում ոռոգման ներտնտեսային ցանցում, անցում բարձրարժեք գյուղատնտեսական արտադրության, աջակցություն գյուղմթերքների վերամշակմանը, մարկետինգ, վարկերի տրամադրում:
Ա. Մ.