Գերմանիայի Համբուրգ քաղաքում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի փուլային մրցումներում Հայաստանի չորս պատվիրակներից առավել հաջողը Հովհաննես Դավթյանի ելույթն էր: Մինչեւ 60 կգ քաշային ձյուդոյիստների մրցավեճում Հովհաննեսը հիանալի հանդես եկավ եւ հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Մեր ամենափորձառու ու տիտղոսակիր ձյուդոյիստ Արմեն Նազարյանը (60 կգ) եւ Մեսրոպ Բարբարյանը (66 կգ) տեղ զբաղեցրին լավագույն հնգյակում: Իսկ չորրորդ մասնակիցըՙ Համբարձում Տոնոյանը չկարողացավ հաղթահարել նախնական փուլի արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ