Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում Խոջալուում 15 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության առնչությամբ եւ դատապարտում է խաղաղ քաղաքացիների վրա նման հարձակումը: «Ազերի.պրես» գործակալության վկայությամբ, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Շոն Մակկորմակը: ԱՄՆ անունից Մակկորմակը ցավակցություն է հայտնել Խոջալուի զոհերի հարազատներին, նշելով, որ պետք է արագ հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանըՙ մարդկային նման կորուստներից խուսափելու համար:
Ա. Հ.