Մ. Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Կովենթրի քաղաքում երեկ ձերբակալվել են Կալիֆոռնիայից եկած 4 հայ երիտասարդներ, հաղորդում է «Բոստոն Գլոբ» թերթը: Նրանք ամբաստանվում են բանկային հաճախորդների անձնական տվյալների օգտագործմամբ կեղծ դեբիտ կամ ATM քարտեր պատրաստելու եւ տարբեր բանկերից ավելի քան 100 000 քաշելու մեջ: 4 ձերբակալվածներն ենՙ Հարություն Շատարեւյանը (20 տ.), Գեւորգ Բալթաջյանը (20 տ.), Միքայել Ստեփանյանը (28 տ.) եւ Արմեն Տեր-Եսայանը (22 տ.): Հավելյալ մանրամասնություններըՙ մեր վաղվա համարում: