Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ կառավարությունը, «գնահատելով մեծ բարերարներ Ֆրիտյոֆ Նանսենի եւ Իզմիրլյանների պատմական դերը հայ ժողովրդի կյանքում» եւ հաշվի առնելով համանուն հիմնադրամների աջակցությունը Հայաստանի մանկատներին, որոշել է «Երեւանի հատուկ տիպի մանկատունը» վերանվանել Մարի Իզմիրլյանի, իսկ «Հույս մանկատունը»ՙ Ֆրիտյոֆ Նանսենի անուններով:
Ա. Մ.