«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2007-03-02 | #40, 2007-03-03 | #41, 2007-03-06


ԻՐԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ

Իրանում իրավիճակի զարգացումն անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի երկրներում: «Արմինֆո» գործակալության համաձայն, նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Չմանրամասնելով Իրանի շուրջն իրավիճակը, Սեմնեբին նշել է, որ տեղի ունեցողն անմիջականորեն կառնչվի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, քանի որ Հայաստանի համար Իրանը կարեւոր առեւտրային գործընկեր է, բացի այդ Իրանում ապրում է բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնք:

Հետաքրքրական է, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են օգտագործել Թուրքիայի ռազմաօդային ուժերի Ինջիրլիք ռազմակայանըՙ Իրանում եւ Հյուսիսային Իրաքում ծավալելիք գործողությունների համար: ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մոսլիի ճշգրտմամբ, ոչ թե Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործել Ինջիրլիքն Իրաքի դեմ ռազմական գործողություններում, այլ կայանն օգտակար կլինի ՆԱՏՕ-ում ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարեւան երկրների վրա հարձակվելու համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4