«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2007-03-06 | #42, 2007-03-07 | #43, 2007-03-08


«ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԸ» ԿԱՐԳԵԼՎԻ

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի կարգելվի այսպես կոչված «հովանոցային գովազդը»: Դա այն գովազդն է, «որում գովազդվող ապրանքներն ու ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող, առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց նկատմամբ գործող օրենքը սահմանափակումներ է նախատեսում»: Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունն առնչվում է այն դեպքերին, երբ գովազդվող ընկերության եւ նրա արտադրած, ենթադրենք, օղու անվանումները նույնն են կամ նման են, ինչի շնորհիվ, չնայած օրենքի արգելքին, օղիների գովազդը հեռուստատեսությամբ անշեղորեն շարունակվում է:

Դժվար է ենթադրել, թե այս փոփոխությունը գործնականում կիրագործվի, թե՞ դարձյալ շրջանցելու հնարավորություն կլինի: Համենայն դեպս, կառավարությունն առաջարկել է «Գովազդի մասին» օրենքի կիրառումը վերահսկելու նպատակով հստակ սահմանել վերահսկողություն իրականացնող մարմինը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4