«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2007-03-06 | #42, 2007-03-07 | #43, 2007-03-08


ԿԱՌԼՍԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՆԴԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Լինարեսի շախմատի մրցաշարի 11-րդ տուրում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 17-ամյա Մագնուս Կառլսենը սպիտակներով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Հետաքրքրական է, որ առաջին շրջանի պարտիայում էլ, մեքսիկական Մորելիա քաղաքում Կառլսենը հաղթել էր ուկրաինացի գրոսմայստերին: Վերջինս երկու պարտություն է կրել մրցաշարում եւ երկուսն էլ Կառլսենից:

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը: Հերթական ոչ-ոքին գրանցվեց Պետեր Լեկոյի հետ մրցավեճում: Հաշտություն կնքեցին նաեւ Մորոզեւիչն ու Անանդը, Սվիդլերն ու Թոփալովը: 11 տուրից հետո աղյուսակը 7 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Նա առայժմ միակ պարտությունը կրել է Լեւոն Արոնյանից, իսկ ահա իրենից կես միավոր պակաս վաստակած Մագնուս Կառլսենին երկու անգամ հաղթել է: 5,5-ական միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում Լեւոն Արոնյանը, Պյոտր Սվիդլերը եւ Վասիլի Իվանչուկը: Նրանցից կես միավորով հետ է մնում Վեսելին Թոփալովը, որին հաջորդում են Ալեքսանդր Մորոզեւիչն ու Պետեր Լեկոն (4,5-ական միավոր):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4