«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՇԱՎԻԼՈՒՄ

Ֆրանսիայում Հայաստանի տարվա մշակութային տարածումները ի թիվս արվեստի տարբեր ոլորտների, ընդգրկում է նաեւ բանահյուսական ժանրը: Ֆրանսիայի ունկնդիրը մեծ ուշադրություն է ցուցաբերել հայ ժողովրդական հեքիաթների ունկնդրությանըՙ Շավիլում: Դրանք բանավոր ներկայացրել են ֆրանսիացիներ Հելեն Մարի-Քրիսթինը, Շանթալը, Մարի-Թերեզը, Կին: Առաջին նախադասությունները հայերեն ընթերցել են Շավիլի «Լեւոն Շանթ» դպրոցի աշակերտներըՙ Ավետիս եւ Ազատ Թոփալյան եղբայրները: «Մի կաթիլ մեղրը», «Անահիտ», «Պարտեզի տերը», «Ջուլհակն ու սեւ շրջանակը», «Թագավորն ու սափրիչը», «Ոսկե կարասը», «Գանգրոտ տոտիկներով այծը» հայկական այս հեքիաթների ներկայացումը տեւել է 1,5 ժամ, որը մերթ ընդ մերթ ընդմիջվելով դուդուկի երաժշտությամբ, սրահում ստեղծվել է հաճելի մթնոլորտ: Երեկոն տեղի է ունեցել Շավիլի գրադարանի տնօրեն Կի Պեռոշոցի կազմակերպմամբ:

ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4