Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին է դիմել «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերության տնօրեն Ա. Գասպարյանը, խնդրելով ապահովել «տնտեսական արդար մրցակցություն»: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի լրատվական ծառայությունից, դիմումի մեջ մասնավորապես նշվում է, որ այլ տնտեսվարող սուբյեկտներ օգտագործում են ընկերությանը պատկանող հուշանվերային շշերը: Գործարանի տնօրենը խնդրել է հանձնաժողովին «կարգավորել նշված շշերի արտադրության գործընթացը, այլ կազմակերպություններին արգելելով դրանց արտադրությունը եւ վաճառքը»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ