«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԱՅՍ ՏԱՐԻ 113 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց «Հայռուսգազարդի» 2007-2009 թթ. ներդրումային ծրագիրը: Այդ ընթացքում ընկերությունը պետք է իրականացնի մոտ 68 մլրդ դրամի (192 մլն դոլար) ներդրումներ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 40 մլրդ դրամը կամ 113 մլն դոլարը միայն 2007 թ.-ին: Ներդրումային ծրագիրն ուղղված է լինելու գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի ընդլայնմանն ու զարգացմանը: Միաժամանակ հանձնաժողովը «Հայռուսգազարդին» հանձնարարել է մինչեւ 2007 թ.-ի նոյեմբերի 1-ը համաձայնեցման ներկայացնել ընկերության 2008-2010 թթ. ներդրումային ծրագիրը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4