Մեր թերթի նախորդ համարում, անդրադառնալով բջջային կապի օպերատորներ «Արմենտելի» եւ «Վիվասելի» դիմումներին ուղղված տնտեսական մրցակցության հանձնաժողովին, մատնանշել էինք, որ «Արմենտելի» գովազդում չի նշվում, թե որ դեպքերում է գործում 1 րոպեն 55 դրամ խոսելաժամանակը GO փաթեթի բաժանորդների համար: Այդ կապակցությամբ երեկ «Արմենտելի» հասարակայնության հետ կապերի տնօրենությունից տեղեկացրին, որ, այդուհանդերձ, գովազդի մեջ նշվում է, որ այդ սակագինը գործում է միայն «Արմենտելի» բջջային ցանցում: Ընկերությունից մեզ տրամադրեցին նաեւ այն մամլո հաղորդագրությունը, որտեղ նշվել է այդ մասին եւ որն այս տարվա փետրվարի 5-ին ուղարկվել է բոլոր ԶԼՄ-ներին:
Ցավում ենք, եթե մեր հրապարակմամբ որեւէ կերպ վնասվել է ընկերության գործարար համբավը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ