Ապրիլին Ադրբեջան եւ Վրաստան կայցելի Պենտագոնի բարձրաստիճան սպաների պատվիրակությունը: «Դեյ.ազ» գործակալությունը տեղեկացնում է, որ ամերիկյան պատվիրակությունն այցելության ընթացքում պատրաստվում է նշված երկրների ղեկավարությունից աջակցություն ստանալՙ Կովկասում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգերի տեղաբաշխման ծրագրերի առնչությամբ: «Ազգի» ընթերցողներն արդեն տեղյակ են ամերիկացի գեներալ Հենրի Օբերինգի Բրյուսելում արած հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղադրել հարավկովկասյան երկրներից մեկում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ