«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2007-03-13 | #46, 2007-03-14 | #47, 2007-03-15


ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող թենիսի միջազգային խոշոր մրցաշարի չորրորդ փուլում Դավիթ Նալբանդյանն անհաջողության մատնվեցՙ պարտվելով խորվաթ թենիսիստ Իվան Լյուբիչիչին (6-2, 4-6, 2-6): Հաջորդ փուլ մտավ ամերիկացի Էնդի Ռոդիկըՙ հաղթելով ֆրանսիացի Ռիշար Գասկեին (6-3, 7-6): Արգենտինացի Խուան Իգնասիո Չելան էլ առավելության հասավ ամերիկացի Մայքլ Ռասելի նկատմամբ (6-4, 6-4): Պայքարը կշարունակի իսպանացի Ռաֆայել Նադալը: Նա երկու խաղափուլում միեւնույն 6-1 հաշվով պարտության մատնեց իր հայրենակից Խուան Կառլոս Ֆեռերոյին:

Կանանց մրցապայքարում անհաջողության մատնվեց ռուսաստանցի Մարիա Շարապովանՙ զիջելով իր հայրենակցուհի Վերա Զվոնարյովային: Այս պարտությունից հետո Շարապովան թենիսիստուհիների համաշխարհային դասակարգման ցուցակում առաջատարի դիրքը կզիջի բելգիացի Ժյուստին Էնենին:

Պայքարը շարունակում են նաեւ Լի Նան, Դանիելա Հանտուխովան, Պեեր Շախարը, Տատյանա Գոլովինան, Սվետլանա Կուզնեցովան եւ Նիկոլ Վայդիշովան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4