«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ

Դեսպանատունը խորը հիասթափությամբ ընդունեց Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից մարտի 13-ին Երեւանում արված հայտարարությունը: Նրա ասածը իրականության դիտավորյալ աղավաղում էր, որը տեղ չի կարող զբաղեցնել քաղաքականության տարբերությունների մասին լուրջ քննարկումներում: Պարոն Համբարյանի ասածները տեղին չէին հատկապես այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը արդեն խոսել էր դեսպան Հոգլանդի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին: Թե՛ դեսպան Հոգլանդը եւ թե՛ վարչախումբը երբեւէ չեն ժխտել 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը եւ տեղահանումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին: 2006 թ.-ի հունիսի 28-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած բաց լսման ժամանակ դեսպան Հոգլանդը նշեց. «Վարչախմբից որեւէ մեկը երբեւէ չի ժխտել այդ իրադարձությունները»: Նա խորությամբ ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պատմությունը: Այնուամենայնիվ, վարչախումբը, հետեւաբար նաեւ դեսպանի թեկնածու Հոգլանդը չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը նկարագրելու այս իրադարձությունները:

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Իր հերթին արձագանքելով դեսպանության հայտարարությանը, երեկ երեկոյան Արամ Համբարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ նախ` Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հավակնող Ռիչարդ Հոգլանդը հերքել է Հայոց ցեղասպանությունը:

«Նա սենատորներ Քերիին եւ Բոքսորին գրավոր պատասխանել է, որ Ցեղասպանություն չի եղել եւ հարցականի տակ է դրել Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը: Երկրորդը` եթե ուզում ես հասկանալ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, պետք է հստակ պատկերացում կազմես հայության համար կարեւոր այդ հարցի վերաբերյալ իշխանությունների կեցվածքի մասին: Իրենք կարող են բառախաղեր անել, բայց մեզ համար կարեւորը օրենսդրությունն է»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4