«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

Կառավարությունը երեկ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքին համապատասխան հաստատել է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը: Ցանկում ընդգրկվել են Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող այն նյութերը, որոնց գործածման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի պարտավորություններ: Սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները), ինչը կապահովի նշված նյութերի աստիճանական փոխարինումը օզոնաանվտանգ նյութերի: Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմին է ճանաչվել բնապահպանության նախարարությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4