Հայաստանում 2007-2011 թթ. ցորենի եւ գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի նպատակն է հանրապետությունում հացահատիկի արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաապահովության մակարդակի բարձրացումը: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը 2007 թ. ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու համար, պահուստային ֆոնդից երկրորդ եռամսյակում 105 մլն 100 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ