Շախմատի Հայաստանի ակումբային հերթական առաջնությանն այս տարի մասնակցում է հինգ թիմ: 2 տուրից հետո առաջատարը «Բանկերի արքա» թիմն է, որը տոնելով երկու հաղթանակ, վաստակել է 4 միավոր: «Բանկերի արքան» բավական ուժեղ կազմ ունի եւ իրավամբ համարվում է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդը: Թիմի կազմում են Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը: Առաջին տուրում «Բանկերի արքան» 4-2 հաշվով պարտության է մատնել ՖԻՄԱ-ին: Թիմին հաղթական միավորներ են պարգեւել Ասրյանը, Լպուտյանը, Վահանյանը եւ Պետրոսյանը: ՖԻՄԱ-ից հաղթեցին Հայրապետյանն ու Մելքումյանը:
2-րդ տուրում առաջատարն էլ ավելի համոզիչ առավելության հասավ հայկական պետական ագրարային համալսարանի թիմի նկատմամբ (5-1): Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Հրազդան»-շախմատային ակադեմիաՙ 4-2, ՖԻՄԱ-«Հրազդան»ՙ 4-2:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ