Ամերիկացի Բոբ Արումն անդրադառնալով Արսե-Դարչինյան առաջիկա մենամարտի անցկացման հնարավորությանը, նշել է, որ դրա կայացումն ամբողջովին պայմանավորված է հեռուստաընկերություններից: Ըստ Արումի, Դարչինյանն ու Արսեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ համբավ ունեցող բռնցքամարտիկներ են եւ համապատասխան հոնորար պետք է ստանան: Ուստի, եթե հեռուստաընկերություններից որեւէ մեկը մենամարտի ցուցադրման համար համապատասխան գումար առաջարկի, ապա երկու բռնցքամարտիկների մրցավեճը կկայանա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ