ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Ցեղասպանության բանաձեւի ընդունումն, ըստ ամերիկացի դիվանագետի, մի շարք բացասական հետեւանքներ կունենա, որոնցից թերեւս հետաքրքրական է այն, որ կվնասի Միջին Արեւելքում ամերիկյան կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներին հասնելու ԱՄՆ կարողությունը, ինչպես նաեւ ազգային անվտանգության կենսական շահերը: Դենիել Ֆրիդն ընդգծել է, որ նման բանաձեւի անցկացումը կարող է Թուրքիայի կողմից հակադրվել Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործման սահմանափակմամբ, ավելինՙ Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմական բազան:
Փաստորեն տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործել «Ինջիրլիք» բազան Իրանի դեմ հարձակումներում, կարելի է համարել հաստատված:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ