Սամարայում շաբաթ օրը մառախլապատ եղանակի պայմաններում աղետի է ենթարկվել «Utair» ավիաընկերության «Տու-134» օդանավը, որը գետնին է դիպել դեռ թռիչքուղուն չհասած: Աղետի հիմնական վարկածը համարվում է անձնակազմի սխալը: Սակայն բորտմեխանիկը լրագրողներին ասել է, որ անսարքություններ են եղել վայրէջքի պահին օդանավի դիրքի մասին տեղեկացնող համակարգում:
Վերջին տեղեկությունների համաձայն, զոհվել է 6 մարդ: Նրանց ինքնությունը հայտնի է: Զոհերի մեկը հայուհի Գալինա Պետրոսյանն է: Տուժել են 27 անձինք, որոնցից 23-ը մնում են Սամարայի հիվանդանոցում: Բոլոր զոհերի ինքնությունը պարզված է:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ զոհերից յուրաքանչյուրի հարազատներին կտրվի 75 հազար դոլար փոխհատուցում:
Պ. Ք.