Նյու Ջերսիից «Ազգի» ստացած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղի Թեքեյան մշակութային միությունը նախաձեռնել է «Մասիս» ֆուտբոլային թիմի կազմավորման գործընթացը: Արդեն մոտ 20 երիտասարդներ ընդգրկվել են նորաստեղծ թիմում, որը հայկական միակ ֆուտբոլային թիմն է Նյու Ջերսիում: «Մասիսը» կմասնակցի տեղի եւ նահանգի մրցումներին:
Ինչպես ամեն մի նախաձեռնություն, «Մասիս» թիմի կազմավորումն էլ պայմանավորված էր մի շարք դժվարություններով, սակայն, հիմնադիրները հուսով են, որ հայ երիտասարդները համառ աշխատանքի շնորհիվ կկարողանան կարճ ժամանակահատվածում դրանք հաղթահարել: Թիմի մարզիչն է Թեքեյան մշակութային միության անդամ Պողոս Տիրացույանը: Մեզ մնում է հաջողություն ցանկալ նորաստեղծ ֆուտբոլային հայկական ակումբին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ