«The World Almanac and Book of Facts» հրատարակությունը Թուրքիան ընդգրկել է ցեղասպանության համար պատասխանատու երկրների ցուցակում: Ինչպես տեղեկացնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էսկիյանը, 2007 թ. հրատարակության մեջ նշվում է, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացումը «ցեղասպանություն է»: Հետաքրքրական է, որ հրատարակվող Ալմանախում Հայոց ցեղասպանության մասին նշվում է, որ հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել 1915 թ., երիտթուրքերի կողմից եւ զոհերի թիվը ենթադրվում է մոտ մեկ միլիոն: Ընդ որում, Ալմանախում Թուրքիան նշվում է «հանցագործություն եւ ահաբեկչություն, ցեղասպանություն» բաժնի տակ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ