Տոկիոյում մեկնարկել է գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը պարտադիր ծրագրի կատարումից հետո 29 մասնակիցների մեջ ընթանում է 21-րդ տեղում: Մեր գեղասահորդները վաստակել են 25,04 միավոր: Առաջատարը Մարի Ֆրանս Դյուբրեյ-Պատրիս Լոզոն կանադական զույգն է (38,96 միավոր): Երկրորդ տեղում բուլղարացիներ Ալբենա Դենկովան ու Մաքսիմ Ստավիցկին են: Լավագույն եռյակը եզրափակում են ռուսաստանցիներ Օքսանա Դոմնինան եւ Մաքսիմ Շաբալինը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅՍՆ