Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը լրջորեն մտահոգված է իր կյանքի անվտանգության համար: Հայտնի է, որ նա վաղուց զբաղվում է քաղաքականությամբ եւ ներկայումս «Միացյալ քաղաքացիական ֆրոնտի» առաջնորդն է: Կասպարովն ընդդիմադիր քաղաքական գործիչ է եւ մեկ անգամ չէ, որ խստորեն քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բրիտանական «Times Magazine» ամսագրին տված հարցազրույցում Կասպարովը նշել է, որ իր հեռախոսային խոսակցությունները լսվում են, հաճախ իրեն հետեւում են, որի պատճառով ինքը ստիպված է զինված պահակախումբ վարձել: Կասպարովը տեղեկացրել է, որ հրաժարվել է «Աերոֆլոտի» ինքնաթիռներով թռչելուց եւ չի բացառում, որ հնարավոր է իրեն թունավորեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ