Ապրիլի մեկին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում կմատուցվի սուրբ եւ անմահ պատարագ, որի ընթացքում կօրհնվեն եւ ժողովրդին կբաժանվեն ուռենու ճյուղեր իբրեւ իմաստության, խաղաղության եւ փառքի խորհրդանիշ, այդ մասին Ջավախք-ինֆոյի թղթակցին հայտնել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն աբեղա Սալիբյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ այդ օրը հաստատվել է նաեւ մանուկների օրհնության օր: Հայր Բաբկենի տեղեկացմամբ տոնական այդ օրը Ախալքալաքի շրջանի բոլոր մանկապարտեզների երեխաները, ինչպես նաեւ ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող մանկական կենտրոնի սաները, նվերներ կստանան:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ