«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2007-04-03 | #61, 2007-04-04 | #62, 2007-04-05


ԵՐԵՎԱՆՑԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Գյումրիում ավարտվեց ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Քաշային 8 կարգերում առաջնության մասնակիցները, որոնք ներկայացնում էին հանրապետության տարբեր մարզերը, վիճարկեցին երկրի չեմպիոնի տիտղոսը: Ավելի լավ էին պատրաստված երեւանցի ձյուդոյիստները, որոնք էլ քաշային 7 կարգերում նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Նրանք են Արա Կարապետյանը (50 կգ), Արմեն Դավթյանը (60 կգ), Գոռ Սարգսյանը (66 կգ), Արմեն Մկրտչյանը (73 կգ), Արմեն Գեւորգյանը (81 կգ), Գոռ Խորոտյանը (90 կգ) եւ ծանր քաշային Ազատ Աբրահամյանը: Իսկ մինչեւ 55 կգ քաշային կարգում ուժեղագույնը ճանաչվեց Ալեքսան Անտոնյանը Նոր Հաճընից:

Մրցումները ցույց տվեցին, որ ձյուդոյի աշխարհագրությունն ընդլայնվել է մեր հանրապետությունում, մասսայականությունն էլ աճել է: Իսկ ահա մարզիկների պատրաստության աստիճանը նախորդ առաջնության համեմատ մի փոքր նվազել է: Այսպիսին էր մասնագետների կարծիքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4